Սարյան փողոցում նկատել են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտին, որը, ըստ ամենայնի, դիտում էր նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի կադրերը

Mediaport-ի թղթակիցն այսօր Սարյան փողոցում նկատել է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտին, որը, ըստ ամենայնի, դիտում էր նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի կադրերը, որովհետև անգամ մի քանի մետր հեռավորության վրա լսելի էին «Առանց Նիկոլ Հայաստան» կոչերը: Փորձեցինք նախ տեսանկարահանել, ապա մոտենալ ՀՀ վարչապետի որդուն, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին: