Պատրաստվու՞մ եք արդյոք կազմակերպել նաև շնորհակալության միտինգ, թե՞ դրա կարիքը չեք տեսնում․ Ռուբեն Մելիքյանը՝ Հայկ Խանումյանին

Պարոն Խանումյան,

Երեկ երեկոյան կանանցով-երեխաներով միտինգ էիք կազմակերպել ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի առջև՝ պահանջելով լուծել Դիզափայտի հարցը (Հին Թաղեր և Խծաբերդ): Կարծեք թե ռուսական կողմի ակտիվ ջանքերով այսօր խնդիրը լուծվեց – խաղաղապահ առաքելության պաշտոնական քարտեզը փոխվեց՝ ընդգրկելով Դիզափայտը։

Հիմա հարց։ Պատրաստվու՞մ եք արդյոք կազմակերպել նաև շնորհակալության միտինգ, թե՞ դրա կարիքը չեք տեսնում։

Շնորհակալություն։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։