Պոպուլիստի ամենասիրելի բառը ժողովուրդն է

Գնալո՛ւ ես

Հանկարծ չշշկռվես

Պոպուլիստի ամենասիրելի բառը ժողովուրդն է։ Պոպուլիստը բոլոր իրավիճակներում հղում է անում ժողովրդին։

Դա հեշտ է, դա հարմար է, դա փոփքորնի պես մի բան է՝ թեթև, դյուրամարս, հեշտ ծամվող։

Պոպուլիստի «ժողովուրդը» չունի կոնկրետ դեմք, հասցե, անուն-ազգանուն, հեռախոսի համար։ Նա ընդհանրական այն պողոսն է, ով երբ պետք է՝ վարչապետ է, ընդ որում՝ երեք միլիոն վարչապետ։ Երբ պետք չէ՝ «ժողովուրդը» տեղում տրանսֆորմացվում է դասալիքի, անթասիբի, պատի տակ վնգստացողի, դավաճանի։

Պոպուլիստի ողջ ենթագիտակցությունը մեկ բանի վրա է աշխատում՝ էսօր ինչպես մանիպուլացնի իր փայ ժողովրդին, որին հանրային սլենգում այլեւս քնքշաբար «ժեխ» են ասում։ Բայց նույն այդ պոպուլիստը իր հրաժարականը պահանջող ժողովրդի կողքով անցնում է զրահապատ մեքենայով ու «մագազինը» լիցքավորած և ժողովրդի դեմքին բաց պահած հրազենով։

Պոպուլիստի համար «ժողովուրդը» նաև գույն ունի՝ իր փայ ժողովուրդը սպիտակ է, իսկ էն ժողովուրդը, որն ասում է՝ դավաճանը, հայրենիք հանձնածը, կիրթ թուրքի հետ լիֆտում Շուշին վաճառածը պիտի հեռանա՝ էդ ժողովրդի գույնը սևն է։

Պոպուլիստի համար իր հրաժարականը պահանջող երկու կաթողիկոսները, կուսակցությունները, անհատ մտավորականները, ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն, սահմանամերձ համայնքների ղեկավարները ժողովուրդ չեն։

Պոպուլիստի համար «ժողովուրդը» Ջաբրայիլը Քարվաճառից չտարբերողն է, «գլենդել նա դանու-ի» մանիկյուրշիցան է, ով ժամում 20 հատ «ռազմախով» լատինատառ հայհոյանք է գրում։ Պոպուլիստի համար «ժողովուրդն» իր ընտանեկան և կուսակցական ֆեյքերն են, որոնց «քշողները» հավասարապես դատվելու են պետական դավաճանության համար։

Բայց պոպուլիստը մի բան չի հաշվարկել՝ նա հանձնել է Արցախը, մեզ զրկել է հայրենիքից, հազարավոր պայծառ տղաների տարել է երաշխավորված մահվան, որովհետև վախեցել է, որ իր փայ «ժողովուրդը» իրեն կասի «դավաճան»։

Ես առաջարկելու եմ Քրեական օրենսգրքում պատերազմի ժամանակ հայրենիքի դավաճանության համար վերականգնել մահապատիժը։

Դա վստահաբար արդար կլինի։

Հետո արդեն թող դատարանը որոշի՝ Արցախը հանձնվել է անմեղսունակությա՞ն, թե դավաճանության արդյունքում։

Միևնույն է՝ գնալու ես։

Հանկարծ չշշկռվես։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից