Մենք այս պահին չունենք իշխանություն․ Մեր գերեվարված և զոհված քաղաքացիների և այլ բազում հարցերով զբաղվում է ԱՅԼ պետության իշխանություն

Փորձեմ պարզ բացատրել, որ նոյեմբերի 9-ից սկսած մենք պետություն չունենք։

Պետությունը, նախևառաջ, ենթադրում է որոշակի տարածքում ապրող որոշակի բնակչության վրա որոշակի իշխանության իրագործում։

Պատկերավոր ասած.

Տարածք + Իշխանություն + Բնակչություն = Պետություն

  1. Տարածք

Մենք չունենք այլևս որոշակի տարածք, քանզի արևելյան սահմանագծի գրեթե ողջ երկայնքով այդ տարածքի սահմանները որոշվում են գյուղացիա-կամավորականա-չոբանա-գեոպրոմմայնինգա-խառը բանակցությունների տարբերակով և մենք գրեթե ամեն օր ունենք մի քանի հեկտարով փոքրացող տարածք։

  1. Իշխանություն

Մենք այս պահին չունենք իշխանություն ոչ միայն այն պատճառով, որ ազգային աղետից հետո այն կորցրել է ներքին լեգիտիմությունը, իսկ արտաքինը՝ լոկ արարողակարգային է։ Այլ նաև այն պատճառով, որ մեր սահմանների ճշգրտմամբ, մեր գերեվարված և զոհված քաղաքացիների և այլ բազում հարցերով զբաղվում է ԱՅԼ պետության իշխանություն։ Որն իդեպ այսօր մեր բացակա իշխանության փոխարեն պատասխանեց նաև մեր հասցեին լկստված Ալիևին և Էրդոգանին։

  1. Միակ բաղադրիչը, որ դեռ գոյություն ունի, բնակչությունն է։

Այսինքն ներկայացված բանաձևով մենք պետություն չունենք, ունենք միայն բնակչություն.

Բնակչություն = Պետություն

Հ.Գ. Սահմանները բացելուց և/կամ այլ երկրների անձնագրերն ավելի հեշտ տրամադրելուց հետո մենք սա էլ կարող է չունենանք։

Ես դեմ եմ այս իրականությանը։ Իսկ դու՞ք։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։