Մեկ օրում ԼՂ է վերադարձել 649 փախստական․ ՌԴ ՊՆ

ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 649 մարդ: Ավտոբուսների երթևեկությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ, հաղորդում է ՌԴ ՊՆ -ը։

Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար մարդ։ Վերսկսվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը, պետական, բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը, գործում են խանութներ: