Արցախի ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները

Պատերազմական գործողություններից հետո Արցախի ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները…

Մայրաքաղաքում արդեն ավարտված է Ադմ.Իսակով 5 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։

Այս պահին բազմաբնակարան բնակելի շենքի բոլոր այն բնակարանները, որոնք ավերվել են պատերազմական գործողությունների հետևանքով վերանորոգվում են։ Ներկա դրությամբ կատարվում են ապամոնտաժման և քանդման աշխատանքներ։

Վերոնշյալ հասցեի շենքի վերանորոգման աշխատանքներին մասնակցում է «Բլարգ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը։

Քաղաքաշինության նօախարարությունը կատարում է վերահսկողություն։

ԱՀ քաղաքաշինության նախարարության