ՀՀ քաղաքացիների անձնագրերի արտադրությունը կարող է իրականացվել հենց Հայաստանում․Ոստիկանություն

Հայաստանի քաղաքացիների անձնագրերի արտադրությունը կարող է իրականացվել հենց Հայաստանում: Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում ասաց հանրապետության փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ ավելի վաղ հայտարարվել էր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր մրցույթ: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 6 եվրոպական ընկերություններ: «Պարտադիր չէ, որ մցույթում հաղթող ընկերությունը ամբողջ գործընթացը կազմակերպի այն երկրում, որը նա ներկայացնում է:

Չի բացառվում, որ արտադրության և տպագրության գործընթացը մենք կազմակերպենք և իրականացնենք Հայաստանում՝ ապահովելով ընկերության բոլոր պահանջները և լուծելով անվտանգության խնդիրները»,- ասաց Ֆիդանյանը: