Թշնամին թող պատրաստվի իրանցի միջուկայնագետի սպանության արձագանքին. ԻՀՊԿ հրամանատար

Իրանը կորոշի, թե ինչպես պատասխան տա նշանավոր գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը: «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին:

«Թշնամիները պետք է սպասեն Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանին, որի ձևն ու պայմանները մենք ինքներս կընտրենք»,- ասել է գեներալ-մայորը երեքշաբթի կայացած միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր ոգեկոչելու Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Ֆախրիզադեի հիշատակը:

ԻՀՊԿ հրամանատարը վստահեցրել է իրանցի ժողովրդին, որ երկիրը վճռական պատասխան է տալու գիտնականի սպանության համար: