Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները միանվագ 300 հազար դրամ աջակցություն կստանան

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները միանվագ 300 հազար դրամ աջակցություն կստանան. փոխհատուցում տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը:

Միանվագ դրամական օգնությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։