ՀՀ ԱԳՆ-ը պատերազմից առաջ և ընթացքում 110 անձի դիվանագիտական անձնագիր է տրամադրել. Mediaport

Mediaport թելեգրամյան ալիքը տեղեկացնում  է, որ Հայաստանի ԱԳՆ-ը պատերազմի նախօրեին և դրա ընթացքում 110 անձի դիվանագիտական անձնագիր է տրամադրել. այդ անձանց անունները գաղտի են պահվում:

«Բացի այդ, նոյեմբերի 10-ից հետո պաշտոնանկ եղած նախարարները չեն հանձնել իրենց դիվանագիտական անձնագրերը:

Այս ամենն ուշագրավ է այն տեղեկությունների ֆոնին, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները երկրում աճող հակաիշխանական տրամադրությունների ֆոնին Հայաստանից փախչելու և եվրոպական երկրներում ապաստան գտնելու տարբերակներ են փնտրում»,ժ գրել է ալիքը: