Սպասենք ու տեսնենք, թե Նիկոլի հրաժարականը պահանջող քանի քաղաքացու տուն է առավոտյան խուզարկվելու…

Այսօր գլխավոր դատախազությունից գրություններ է հասցեագրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ հանձնարարելով անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու և բացահայտելու, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։

Սպասենք ու տեսնենք, թե այս հանձնարարության ֆոնին ինչ աշխատանքներ են «ակտիվացվելու» և նիկոլի հրաժարականը պահանջող քանի քաղաքացու տուն է առավոտյան խուզարկվելու…

Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից