ՀՀ գոյության ողջ ընթացքում չի եղել այնպիսի տարի, որ հայագիտական ոչ մի մասնագիտության համար ասպիրանտուրայի ոչ մի անվճար տեղ չհատկացվի. Գևորգ Էմին-Տերյան

Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում չի եղել այնպիսի տարի, որ հայագիտական ոչ մի մասնագիտության համար ասպիրանտուրայի ոչ մի անվճար տեղ չհատկացվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ կից հրապարակելով մասնագիտություւների ցանկը, որոնց համար ասպիրատուրայի անվճար տեղեր կհատկացվեն: