Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի հարավարևելյան շրջանում տեղի է ունեցել 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Համապատասխան տեղեկատվությունը հաղորդել է սեյսմիկ մոնիտորինգի վրացական ազգային կենտրոնը:

Սեյսմոլոգները պարզել են, որ ստորերկրյա ցնցումների խորությունը հասել է 12 կմ-ի: Տարերային աղետի էպիկենտրոնը գտնվում է Թբիլիսիից 57 կմ հեռավորության վրա՝ Մամիշլարի գյուղում:

Շենքերի փլուզման և մարդկային զոհերի մասին տեղեկատվություն առայժմ չկա: