Անթալիայի մոտակայքում գրանցվել է 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ

6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել այսօր՝ դեկտեմբերի 5-ին,  Միջերկրական ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ։

«ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yeni Shafaq թերթը:

Պարբերականի տվյալներով ՝ ցնցումներ են զգացվել Անթալիայի առողջարանային նահանգում:

Ավերածությունների և զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: