Եղվարդում ձյուն է տեղում, Աշոցքում, Ամասիայում և Հրազդանում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մառախուղ է:

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում տեղում է թույլ ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: