Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք, առողջացել է 1762 բուժառու

Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 139692 դեպք, որոնցից 114990-ն` առողջացած:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3398 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 522843 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1184 նոր դեպք և 1762 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2277 (ավելացել է ևս 23-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 583 է: