Հայաստանի ու Արցախի դեմ դավադրությունը շարունակվում է, նոր պատերազմը դառնում է անխուսափելի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն է:

Հայաստանի ու Արցախի դեմ իրականացվեց դավադրություն․ գործ ունենք ազգային պետական դավաճանության հետ, որի իրականացնողը «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն է ու իր սորոսածին թիմը:

Բազմիցս է ասվել, որ 2018-ին հեղափոխության համար այս թիմը թուրք-ադրբեջանական տանդեմից, Արևմուտքից ստացել է 48 միլիոն դոլար։ Գումարը հենց այնպես չի տրվել, այն վճարվել է կոնկրետ ծրագիր իրականացնելու համար: Երկու տարի շարունակ տարբեր քաղաքական գործիչներ հայտարարում էին՝ գինը Արցախն է լինելու։ Նոյեմբերի 9-ին հայ ժողովրդի թիկունքում գողեգող ստորագրված համաձայնագրով դավաճան Նիկոլը գնաց իր պատվիրատուների կողմից գծված սցենարի իրականացման ճանապարհով։

Փաշինյանի ձեռքով իրականացված սցենարը երեք մասից է բաղկացած. առաջինով՝ Արցախի հողերի հանձնում թշնամուն, երկրորդով՝ Հայաստանի կապիտուլյացիա՝ հողերի հանձնում թշնամուն։ Երրորդով՝ տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղում և ռուսական ուղեծրից Հայաստանի հեռացում: Առաջին երկու կետերը այլևս իրականություն են։ Սակայն ռուսական կողմի դիվանագիտական ճկունության արդյունքում սցենարի իրականացումը դեռ թերի է։ Իսկ դա նշանակում է՝ հայ ժողովրդի դեմ սկսված դավադրությունը շարունակվում է: Նաև պատերազմն է դառնում անխուսափելի։ Այս մասին է վկայում այն, որ թուրքական բանակն այսօր կանգնած է Իգդիրում, իր հերթին Ռուսաստանն իր զինված ուժերն է կենտրոնացրել Հայաստանում և Արցախում:

Դավադիր ծրագրի հեղինակները (գործ ունենք անգլոսաքսոնական ծրագրի հետ) այսօր մղում են Թուրքիային նոր արշավի, որի նպատակը Ռուսաստանին պատերազմի մեջ ուղղակիորեն ներգրավելն է։ Ստեղծված իրավիճակում, եթե Հայաստանը ճիշտ քայլեր չկատարի՝ ոտնատակ ենք գնալու:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։