Եկեք խնդրենք նրանց ավելի հաճախ հանդես գան իրենց տխմար քննադատություններով, հետևողականորեն բարձրացնեն Մանուկյանի վարկանիշը

Դատելով Վազգեն Մանուկյանի թեկնածությանը դեմ արտահայտվող միավորների որակից ու կազմից, ինչպես նաև նրանց կողմից արտադրած ու տարածած բարբաջանքներից, կարծում եմ Վազգեն Մանուկյանն առանձնակի պաշտպանության կարիք չունի:

Եկեք խնդրենք նրանց ավելի հաճախ հանդես գան իրենց տխմար քննադատություններով, հետևողականորեն բարձրացնեն Մանուկյանի վարկանիշը և համոզեն մեր ժողովրդին, որ նա անցումային կառավարության ղեկավարի ամենաճիշտ թեկնածուն է:

Հ.Գ. 1996թ. սեպտեմբերին տապալված սահմանադրական կարգը պետք է վերականգնել հիմա:

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից