Պահանջվեցին ՌԴ ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանգնեցվի արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

ՌԴ նախագահը նշեց, որ հանդիպմանը քննարկվելու են անվտանգությանը վերաբերող հարցեր:

«Հարգելի բարեկամներ, ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքում իրավիճակը առանց խնդիրների չի եղել, ընդհանուր առմամբ եղել է անհանգիստ: Հաշվի առնելով սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում բռնկված ռազմական հակամարտությունը ՀԱՊԿ անդամ երկրի մասնակցությամբ, ինչպես նաև Բելառուսում հետընընտրական իրադարձությունները Բելառուսում: Պահանջվեցին Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանգնեցվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, վերջնական հրադադար հաստատվի և սկսվի կայունության գործընթացը»,-նշեց ՌԴ նախագահը:

Անդրադառնալով ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությանը՝ Պուտինը նշել է, որ այն հետևողական կերպով իրականացվում է, և շփման գծի երկայնքով տեղակայված են խաղաղապահները:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ԼՂ-ում արյունահեղությանը վերջ տալու և կրակի դադարեցմանը հասնելու հարցում իրենք հետևել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված առանցքայիան պայմանավորվածություններին:

Մանրամասները՝ տեսանյութում