Բողոքի ակցիաներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում. քաղաքացիները նրանց մեղադրում են Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու մեջ. Mediaport (տեսանյութեր)

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են սկսել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանության մասակից լինելու մեջ: Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամյան ալիքը:

Ալիքում հրապարակվել են նաև տեսանյութեր, համաձայն որոնց՝ ակցիայի մասնակիցներից մի քանիսը  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի տան բակում են, իսկ մի քանիսը՝ Ռուբեն Ռուբինյանի: