Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի և ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինային «հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթի» փոխանցումը, որի մեջ, ըստ ենթադրությունների, կներառվեն Patriot համակարգերի հրթիռներ, ինչպես նաև «հնարավոր ապաէսկալացիոն քայլեր, որոնք կարող են ճանապարհ հարթել դեպի դիվանագիտություն»։ Այս մասին գրում է BBC.news-ը:
Դրանից առաջ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երկու կողմերն էլ «կոկորդին հասած» հոգնել են, և որ հակամարտության կարգավորումը բանակցությունների միջոցով սարերի ետևում չէ։

