Մահացել է Ռիտա Սարգսյանը

58 տարեկանում մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր խորին ցավակցությունն ու վշտակցություն է հայտնում նախագահ Սերժ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,- գրված է հայտարարության մեջ: