Իրանն ու Ռուսաստանն Արցախում արդեն քաղում են իրենց «մասնակցության» պտուղները

Բոլոր կողմերից ցունամու ալիքի պես շատ կոշտ և «անհարմար» հարցեր են թափվում կառավարության և անձամբ Փաշինյանի գլխին, որոնց (Երևանում) պատասխանող չկա: Մենք չենք պատրաստվում փնտրել այս հարցերի պատասխանները: Պատասխանողը հայտնի է, ինչպես և հայցվորը: Հայցվորը՝ ամբողջ Հայ Ազգն է:

Մենք խորհում ենք տեղի ունեցած ողբերգության, մեր ազգային աղետի որոշ առանձնահատկությունների մասին: Ինչ արվել է մեր ազգի հետ (թեկուզ,  ասենք, որ դեռ ոչ ամբողջությամբ…)՝ ճշգրիտ պատճեն է Հարավսլավիայի ոչնչացման, դրանից հետո՝ նաև Սերբիայի… 2008-09 թթ. այս տողերի հեղինակը անձամբ պայքարել էր ամերիկացիների կողմից պարտադրվող «ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԴԵՅՏՈՆ»-ի ծրագրի դեմ: Եվ եթե արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը քաջություն գտնի իր մեջ, ապա կհաստատի իմ խոսքերը: ԱՄՆ-ին անհրաժեշտ էր մեկը, որը կիրականացներ իր ծրագիրը:

Այժմ պարզ ու տեսանելի է. Արևմուտքից ուղղվածություն ստացած «Նրանք բոլորն էլ գողեր են» ՍՏՈՐ «սահմանման» վրա արած հաշվարկ է (Հայաստանի բնակչության 30-35 % մակարդակի համար շատ ճիշտ էր, սակայն նաև Արցախում տականքներ ի հայտ եկան…)՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կեղծ-հայերի հետ: Հասկանալի է նաև, թե ինչու կային և կան շատ հիմար կամ միամիտ մարդիկ, ովքեր շարունակում են ընկալել 2018-ի «փողոցային հեղափոխականներին»՝ որպես գրեթե երկնային հրեշտակների: Հասարակության տականքի հետ, նույնիսկ եթե նրանք կրում են «յան» վերջավորությամբ ազգանուններ, ամեն ինչ պարզ է: Պատռված խաղաքարտ. շուտով դրանք աղբը կգցվեն նույնիսկ նրանց կողմից, ովքեր նրանց հավաքագրել և ուղարկել են փողոց:

Ինձ հետաքրքրում է մի հարց. ինչո՞ւ Ռուսաստանի և Իրանի իշխանությունները դեմ չէին Բայդենի նման չարագործների (որը սերտ կապ ունի Սորոսի հետ) ծրագրին: Մնացածը հետաքրքիր չէ… Ինչո՞ւ Բայդենը: Դա այն նույն «գազագործ» Բայդենն է, որը կանգնած է «Հարավային գազային միջանցք» նախագծի հետևում, որը (ըստ այս նախագծի նախաձեռնողների ծրագրի) կանցնի Իրանի հետ սահմանակից այն տարածքներով, որոնք հանձնվել են «մարտավարական նահանջի նկատառումներով»… Հենց նա է պատվիրել Ալիևին՝ հարձակվել Արցախ վրա 2016-ի ապրիլին: Եվ նա էր, որ հրաման տվեց Դոնբասում պատերազմ (թերթաքարային գազի համար …) սկսել 2014 թ.: Իրանն արդեն վճարում է գինը. օրերս Թուրքիայի կողմից մեր տարածաշրջան բերված ահաբեկիչները ԼՂՀ-ի «անվտանգության գոտու» զավթած հողերից փորձեցին հարձակվել Իրանի տարածքի վրա: Բախման արդյունքում զոհվել է իրանցի երեք սահմանապահ: Այժմ տեղեկություններ կան, որ Իրանի իշխանությունները հաստատել են Արևմտյան Օզարբոջան օստանի (նահանգի) տարածքում երեք զինծառայողների մահը: Ըստ «ՌԻԱ Նովոստիի», իրանցի սահմանապահները փակել են ահաբեկչական ջոկատի ճանապարհը և թույլ չեն տվել ներխուժել Իրան: Հարձակվողների թիվը և ճակատամարտի մանրամասները հստակ հայտնի չեն, բայց՝ բնականաբար կպարզվեն: Տեղեկություն կա նաև, որ Արցախում ահաբեկիչներն արդեն սպառնում են ռուսական զորքերին: Եվ Թուրքիան ցանկանում է ստեղծել ՍԵՓԱԿԱՆ, ԹՈՒՐՔԱԿԱՆ օկուպացիայի գոտին մեր տարածաշրջանում:

Եվ ամենավերջինը՝ Փաշինյանն ու Ալիևը, չե՞ն վախենում, որ անիմաստ շտապել են Բայդենին ուղղված ձեր զանգերով և կոչերով: Նոյեմբերի 14-ին Թրամփը հայտարարեց, որ հաղթել է Փենսիլվանիա նահանգի ընտրություններում, որը ընտրություններում հաղթելու առանցքային նահանգներից մեկն է: Այստեղ հաղթանակը բերում է 20 ընտրական ձայն: Թրամփը հիշաչար և վրեժխնդիր է, Փաշինյան ու Ալիև. ..

Սերգեյ Շաքարյանց