Հանուն մեր արժանապատվության վերականգնման, հանուն մեր հայրենիք ունենալու իրավունքի նոյեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, հանդիպում ենք Ազատության հրապարակում. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 18։00-ին՝ համազգային հանրահավաք Ազատության հրապարակում։Այս մասին գրառում է կատարել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Խելագար դավաճանը հեռացվելու է՝ սա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պատվի հարցն է, մեր պետականության գոյության, մեր ապագայի հարցն է։

Հանուն մեր արժանապատվության վերականգնման, հանուն մեր հայրենիք ունենալու իրավունքի՝ վաղը՝ ժամը 18։00-ին, հանդիպում ենք Ազատության հրապարակում»։