Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

Դավիթ Գրիգորյանն ազարտվել է շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից:

«Այսօր սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից՝ սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու և սկզբունքներիս հավատարիմ մնալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Գրիգորյանը։