Թուրքական հատուկ նշանակության «Komando» ջոկատը պատերազմի վերջին օրը Մարտունուց փախել է. Wargonzo

Wargonzo նախագծի ձեռքում է հայտնվել լուսանկար, որը արվել է Արցախի Պաշտպանության բանակի մարտիկների կողմից Մարտունու ճակատում: Հենց այս ուղղությամբ էլ Ադրբեջանի զինված ուժերը սկսել են նահանջել՝ իրենց բոլոր ուժերը տեղափոխելով Շուշիի ուղղություն:

Բնականաբար, ադրբեջանական զինուժը կորուստներով նահանջել է: Այսպես, սպանված սպաներից մեկի մոտ հայտնաբերվել է համարակալված մարտական ​​դանակ՝ որը հատուկ թողարկվել է թուրքական «ռեյնջերների» էլիտար զորամասի համար: Այս իրեղեն ապացույց է, որ Մարտունու մոտ նահանջողների մեջ կային նաև Անկարայի կողմից Արցախ ուղարկված «Komando» հատուկ նշանակության ջոկատայիններ:

Այս ֆոնին, Էրդողանի կողմից խորհրդարան ներկայացված նախագիծը`թուրքական զորքեր Ադրբեջան մտցնելու վերաբերյալ, ֆարս է: Քանի որ ի սկզբանե թուրքական զինուժը ակտիվորեն մասնակցում էր հակամարտությանը: