ԿԽՄԿ-ը հետաքրքրված է ԼՂ հարցով Ռուսաստանի հետ համագործակցությամբ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հետաքրքրված է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերում համագործակցության զարգացմամբ: ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռութ Հեթերինգտոնը՝ անդրադառնալով նոյեմբերի 17-ին կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի Մոսկվա կայանալիք այցին:

Նա նշել է՝ ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այցի ընթացքում քննարկվելիք օրակարգային հարցերից մեկն էլ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն է: Հեթերինգտոնը հայտնել է, որ ԿԽՄԿ-ն ակնկալում է մարդասիրական տեսանկյունից անհանգստացնող մտքերի փոխանակում և հետագա համագործակցության խորացում, որը կմեղմի հակամարտության ազդեցությունը քաղաքացիական անձանց վրա և հնարավոր լինի ավելի լավ հոգալ նրանց կարիքները։

Բացի դրանից, ԿԽՄԿ-ում ցանկանում են քննարկել նաև հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց ու զոհերի դիերի փոխանակման գործընթացում կազմակերպության՝ որպես չոզոք միջնորդի դերի ամրապնդման գործնական ձևերը։