Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ԼՂ-ում. «ՌԻԱ Նովոստի»-ի ֆոտոանդրադարձը

Ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղ և անցել իրենց առջև դրված առաջադրանքների իրականացմանը. խաղաղապահների ԼՂ ժամանման և տեղակայման կադրերը ֆոտոշարքով ներկայացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա: