Լավրովը կոչ է արել՝ ուշադրություն դարձնել ԼՂ մշակութային ժառանգության պահպանմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններից հետո պետք է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես վստահ եմ, որ հիմա, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո անցնում ենք խաղաղ կարգավորման, և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների, և՛ այդ երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում»,-ասել է նա։