Ռուս խաղաղապահների վեց ինքնաթիռ մեկնել է Արցախ

Վեց Իլ-76 ինքնաթիռ ռուս խաղաղապահներով Ուլյանովսկից մեկնել է Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Օդանավերում անձնակազմն է, զրահամեքենաները, մեքենաները եւ նյութական միջոցները», – ասված է հաղորդագրության մեջ:

Ղարաբաղյան հակամարտության գոտի կտեղափոխվի ընդհանուր առմամբ 1960 ռուս խաղաղապահ, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա: