Կոչ ՀՀ ԶՈւ հրամանատարությանը․ Դուք ունեք եզակի հնարավորություն փրկելու մեզ այս անպատվությունից․ Կարին Տոնոյան

Արցախի գոյամարտում անմահացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԿՈՉ ՀՀ ԶՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ- ՈՐՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ԵՄ ԳՐՈՒՄ- ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ, ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՁԵՐ ԵՐԱԿՆԵՐՈՒՄ  ԴԱՇՏԵՆՑԻ ՈՒ ՆԺԴԵՀԻ ԱՐՅՈՒՆՆ Է ՀՈՍՈՒՄ, ԱՆՄԻՋԱՊԵՍ ՁԵՐ ՇՈՒՐՋՆ ՀԱՎԱՔԵՔ ԵՂԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ և ԵՐԿԻՐԸ ՓՐԿԵՔ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ: ժՈՂՈՎՈՒՐԴԸ ՁԵԶ ՀԵՏ Է, ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՓՐԿԵԼՈՒ ՄԵԶ ԱՅՍ ԱՆՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ:  ԶԱՎԱԿԻՍ ԱՐՅԱՄԲ ԵՄ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ ՁԵԶ՝ ՄԻԱՎՈՐՎԵՔ ՈՒ ՓՐԿԵՔ ՀԱՅՐԵՆԻՆ:»:

Հիշեցնենք, որ Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման: