Արցախ մեկնած «Երևան» կամավորական ջոկատը ապահովված է սպառազինությամբ և հանդերձանքով

Երևանի քաղաքապետարանը «Երևան» կամավորական ջոկատին վերաբերող հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ երևանցիներ,

Գիտեք, որ ՀՀ վարչապետի կոչով ստեղծված «Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության:

Հայտնում ենք, որ ստորաբաժանումը պետական և մասնավոր աջակցության շնորհիվ ապահովված է անհրաժեշտ սպառազինությամբ և հանդերձանքով»: