Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ «վիրավորել է» Տիգրան Ավինյանին․ ՏՍԿ
Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է «ոչնչացնել» կամ «ծանր վիրավորել» Արցախի և Հայաստանի ղեկավարությանը։
Այս անգամ ադրբեջանական կայքերը հայտնում են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի «ծանր վիրավորման» մասին։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ Տիգրան Ավինյանը այս օրերին գտնվում է Արցախում և հանդիպում է ունեցել Արցախի նախագահի հետ, սակայն վերջինիս վիրավորման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ ադրբեջանական քարոզչությունը «սպանել էր» Արցախի գեներալ Արշավիր Ղարամյանին, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
Տեղեկատվության ստուգման կենտրոն