Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչները քայլերթ են անցկացրել (տեսանյութ)

Այսօր Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչները քայլերթ են անցկացրել դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Արցախի և ՀՀ դրոշները ձեռքին ցուցարարները պահանջել են, որ Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին, նրանք իրենց զորակցությունն են հայտնել արցախահայությանը:

Երիտասարդները վանկարկել են, որ միայն միասնականությամբ է հնարավոր հաղթել թշնամուն: