Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է լրագրող Նանե Արզումանյանի եղբայրը՝ ՀՀ ԶՈՒ սպա Արտուշ Արզումանյանը

Խոր կսկիծով տեղեկացանք, որ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության համար մղվող պատերազմում քաջի մահով ընկել է «Արարատ» մամուլի ակումբի ակումբավար, LIVEnews.am-ի նախկին աշխատակից Նանե Արզումանյանի եղբայրը՝ ՀՀ ԶՈՒ սպա Արտուշ Արզումանյանը:

LIVEnews.am-ի խմբագրակազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սիրելի գործընկերոջն ու նրա ընտանիքին: