Բելգիայի խորհրդարանի պատգամավորը Ստեփանակերտում հրետակոծության տակ է ընկել

Բելգիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած հրետակոծության տակ է ընկել: Այս մասին գրել է WarGonzo-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը ևս անդրադառնալով միջադեպին,  մանրամասնել է, որ պատգամավորը չի տուժել. «Պատգամավորն իսկապես գտնվում է Արցախում, նա չի տուժել»,-գործակալության հետ զրույցում ասել է աղբյուրը, անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն, նա հրաժարվել է հրապարակել քաղաքական գործչի անունը: