Ֆրանսիական Ավինյոնում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա․ նրան գնդակահարել են

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա՝ փորձելով մորթել նրանց: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»: Նախնական տեղեկություններով՝ նա գնդակահարվել է: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ֆրանսիայի մեկ այլ՝ Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Երեքը մարդ սպանվել է, որոնցից մեկը՝ գլխատվել, մի քանի վիրավոր կա։