Ստեփանակերտում անպայման նոր, ժամանակակից ծննդատուն ենք կառուցելու. Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է վերակառուցել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի  հիվանդանոցի ծննդատան ռմբակոծված բաժանմունքը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր, ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը գործակալության հետ զրույցում:

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ այդ թվում Ստեփանակերտի ծննդատան շենքը։