Ստեփանակերտի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ. ԱՀ ԱԻՊԾ (լուսանկարներ)

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:

08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայությունը:

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն: