«ՄաքԴոնալդս»-ը հեռացրել է Ադրբեջանում գործող մասնաճյուղի հրապարակած ադրբեջանամետ բովանդակությամբ լուսանկարները

«ՄաքԴոնալդս»-ը հեռացրել է Արցախի վերաբերյալ Ադրբեջանում գործող մասնաճյուղի հրապարակած ադրբեջանամետ բովանդակությամբ լուսանկարները, տեղեկանում ենք Ամերիկայի ազգային հայկական համագումարի ֆեյսբուքյան էջից:

Ամերիկայի ազգային հայկական համագումարին «ՄաքԴոնալդս»-ից հայտնել են, որ հեռացրել են կորպորատիվ բրեդնի ներքո Հայաստանի և Արցախի դեմ Ադրեջանի ցեղասպան ագրեսիային հավանություն տվող բովանդակությունը:

«Շնորհակալություն ձեր կարծիքը ներկայացնելու համար: «ՄաքԴոնալդս»-ն Ադրբեջանում ղեկավարվում է ֆրանչիզային ընկերության կողմից: Վերջինը հեռացրել է սոցիալական մեդիայում տեղադրված հրապարակումները»,- «ՄաքԴոնալդս» կորպորացիայի պարզաբանումը ներկայացրել է Ամերիկայի ազգային հայկական համագումարը՝ շեշտելով, որ «դեռ սպասում են ներողության»: