Ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով վիրավորված Մեծ Մասրիկի բնակիչը մահացել է

Ադրբեջանի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորված ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը մահացել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված, Ռոբերտ Եղիազարյանը: Բժիշկները օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չհաջողվեց։

Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա: Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, ուղղված խաղաղ բնակչության թիրախավորման ու ոչնչացման, պետք է խստագույնս դատապարտվի»,- գրել է Սանոսյանը:

Հարգելի՛ հայրենակիցներ, ցավով պետք է տեղեկացնեմ, որ Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա…

Опубликовано Գնել Սանոսյան/Gnel Sanosyan Четверг, 22 октября 2020 г.