ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ խնդրում եմ դադարեցրեք, իսկ հետագայում նաև բացառեք ադրբեջանցի զինվորների սպանության կամ դիակների վերաբերյալ տեսանյութերի և/կամ լուսանկարների տարածումը

Հարգելիներս, խնդրում եմ դադարեցրեք, իսկ հետագայում նաև բացառեք ադրբեջանցի զինվորների սպանության կամ դիակների վերաբերյալ տեսանյութերի և/կամ լուսանկարների տարածումը:

Դրանով դուք ոչ միայն հաղթաթուղթ եք տալիս թշնամուն Հայաստանի դեմ ՄԻԵԴ ներկայացվող դիմումների ժամանակ, այլև վնասում եք մեր աշխատանքներին, որոնք տարվում են Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում:

Գիտեմ, որ երբեմն դժվար է դիմակայել գայթակղությանը, բայց խնդրում եմ կտրականապես զերծ մնալ նման տեսանյութեր ու լուսանկարներ տարածելուց:

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

⛔️ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ⛔️Հարգելիներս, խնդրում եմ դադարեցրեք, իսկ հետագայում նաև բացառեք ադրբեջանցի զինվորների սպանության կամ…

Опубликовано Robert Hayrapetyan Понедельник, 19 октября 2020 г.