Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունենում կառավարության շենքում:

ՀՀ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով և դեռևս հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընդգրկված հանդիպման օրակարգում:

Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետի նախորդ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 12-ին: