«Սա հաղթանակ է մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար»․ Զարիֆը՝ սպառազինության էմբարգոյի ավարտի մասին
Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետի ավարտի կապակցությամբ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի էջում գրել է, որ այսօր միջազգային հանրության համար նշանակալի օր է, որը, հակառակ ԱՄՆ-ի կործանարար ջանքերին, պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և ԳՀՀԾ-ն:
«Աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության կարգավորումը հաղթանակ է մեր տարածաշրջանում բազմակող հարաբերությունների, խաղաղության և անվտանգության համար»,- գրել է Զարիֆը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրանում է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած սպառազինության էմբարգոյի ժամկետը, որից հետո Իրանը կկարողանա զենք գնել և վաճառել։
A momentous day for the international community, which— in defiance of malign US efforts—has protected UNSC Res. 2231 and JCPOA.
Today's normalization of Iran’s defense cooperation with the world is a win for the cause of multilateralism and peace and security in our region. pic.twitter.com/sRO6ezu4OO
— Javad Zarif (@JZarif) October 17, 2020