ԱՀ ՊԲ տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են հակառակորդի կողմից զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածության կոպտորեն խախտումը (տեսանյութ)

Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ: