Իրանի սահմանի մոտ խոցվել է մեկ ռազմական ինքնաթիռ և երկու ԱԹՍ

Արաքսի ափամերձ շրջաններում՝ Իրանի սահմանի մոտ, խոցվել է մեկ ռազմական ինքնաթիռ և երկու անօդաչու թռչող սարք. Factor.am-ի տեղեկացմամբ, գրել է իրանական ԻՐՆԱ գործակալությունը:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դեռ պարզ չէ, թե ում են պատկանում այդ օբյեկտները՝ Հայաստանի՞ն, թե Ադրբեջանին:

Կայքն ընդգծում է, որ կատաղի մարտեր են տեղի ունեցել Իրանի սահմանի մոտ:

Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակը չի կիրառում ավիացիա ու անօդաչու թռչող սարքեր, ուստի ակնհայտ է, որ խոցվել են ադրբեջանական ինքնաթիռ ու անօդաչու թռչող սարքեր: