ՄԱԿ ԱԽ-ը հոկտեմբերի 19-ին կքննարկի ԼՂ իրավիճակը

Ի պատասխան ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հարցման՝ երկուշաբթի ՄԱԿ ԱԽ-ը կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է ՄԱԿ ԱԽ-ի աղբյուրը:

«Ղարաբաղի հարցի շուրջ փակ խորհրդակցությունը նախատեսված է անցկացնել երկուշաբթի՝ ժամը 15.00-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ քննարկման համար դիմել են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են: