Ռուսաստանը Կասպից ծովում զորավարժություններ է սկսել

Ռուսաստանի Դաշնությունը հոկտեմբերի 16-ին Կասպից ծովում սկսել է զորավարժություններ, որոնցում ներգրավված են վեց նավ (մեծամասամբ զինված «Կալիբր» թևավոր հրթիռներով), յոթ ռազմական ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող:

Ինչպես հաղորդում է eadaily.com կայքը, ՌԴ ՊՆ-ից մանրամասնել են, որ զորավարժությունները կանցկացվեն Ապշերոնյան թերակղզուց հյուսիս ընկած հատվածում՝ Կասպից ծովի կենտրոնական մասում:

«Զորավարժությունների հիմնական առաջադրանքը ծովային տնտեսական գործունեության օբյեկտների  հսկողության, պաշտպանության և բարենպաստ օպերատիվ ռեժիմի ապահովման նպատակով ուժերի տեղաբաշխումն է, ինչպես նաև պայմանական ապօրինի զինված խմբավորումների ոչնչացումը»,-ընդգծել են ՊՆ-ից:

Ռազմական գերատեսչությունից նաև հայտնել են, որ զորախաղերին մասնակցող և թևավոր հրթիռներ կրող չորս նավերը կիրականացնեն վերահսկողական հրետանային և հրթիռային հարվածներ օդային և ծովային թիրախների ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ կգործեն Հարավային ռազմական շրջանի օդուժի հետ նույն խմբում: