ՌԴ ԶՈՒ-ն Սիրիայում սկսել են ոչնչացնել Ադրբեջանի համար ահաբեկիչներ պատրաստող ճամբարները. RVVoenkor

ՌԴ ռազմատիեզերական ուժերը Սիրիայում սկսել են ոչնչացնել Ադրբեջանի համար ահաբեկիչներ պատրաստող ճամբարները: Ինչպես նաեւ Իդլիբում սկսվել է նմանատիպ այլ ճամբարների որոնումը դրանց ոչնչացման համար, հաղորդում է RVVoenkor-ի Telegram ալիքը։

Հայտնի է դարձել, որ թուրք զինվորականները  ռազմական խորհրդականների են ուղարկել Ջիսր էշ-Շուգուր շրջան և սկսել միավորել տարբեր ահաբեկչական խմբավորումների ուժերը:

Այս փաստերը ստուգվել են ավիահետախուզության միջոցով և հաստատվել է, որ ահաբեկչական խմբավորումների միավորման աշխատանքներն իրականացրել են թուրք հրահանգիչներն ու մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցները:

Առավոտյան ռուսական ՍՈՒ-34-ը և ՍՈՒ-24Մ-ը թիրախավորել են ճամբարի օբյեկտները, այդ թվում՝ շտաբը, ապաստարանները և քողարկված տեխնիկան: