Խորհրդարանը լուրջ անելիք ունի

Դեռևս 2017 թվականի աշնանը, Ապրիլյան պատերազմից հետո, առերեսվելով թռչող մարդասպան ռոբոտներին, դրանց չկարգավորվող արտադրության, վաճառքի ու օգտագործման սպառնալիքները կանխազգալով, հեղինակել էի կարևոր քաղաքական բանաձև, որը հայկական պատվիրակության անունից հաջողեցինք անցկացնել Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ( EURONEST PA )։

Բանաձևն ընդունվեց 2017 թվականին Կիևում (https://armenpress.am/eng/news/910960):

Արցախի ժողովրդի դեմ այսօր մղվող պատերազմում այդ մարդասպան թռչող մեքենաների, դրանց արտադրողների և վաճառողների հակամարդկային դերակատարությունն ահռելի է։

Հայաստանի Ազգային ժողովին առաջարկում եմ անհապաղ քայլեր ձեռնարկել խնդրի առավել միջազգայնացման ուղղությամբ։

Հնարավորությունները շատ են։ ԱԳՆ-ի հետ համադրված ու ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է ձգտել ընդհուպ անօդաչու մահաբեր սարքերի վաճառքի ժամանակավոր արգելքին ՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հրատապ բանաձեւի մակարդակով։

Պետք է անհապաղ բովանդակային և փաստարկված աշխատանք սկսել այդ ուղղությամբ։

#StopAzerbaijaniAggression #StopAliyev #artsakhstrong #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Խորհրդարանը լուրջ անելիք ունի։Դեռեւս 2017 թվականի աշնանը, Ապրիլյան պատերազմից հետո, առերեսվելով թռչող մարդասպան…

Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 11 октября 2020 г.